«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: 54-ամյա ֆունկցիոները կարիերան կշարունակի «Միլանում»:
Գազիդիսն «Արսենալից» պաշտոնապես կհեռանա հոկտեմբերի 31-ին, իսկ «Միլանում» կսկսի աշխատել դեկտեմբերի 1-ից: Գազիդիսի պարտականությունները կբաշխվեն երկու մարդկանց միջև: Ակումբի մարզական տնօրենը կդառնա Ռաուլ Սանլեին, իսկ գործադիր տնօրենը` Վինայ Վինկատեշամը, ով նախկինում գլխավորում էր կոմերցիոն բաժինը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գազիդիսը չի տեղափոխվի «Միլան», քանի որ պայմանագրում բացի 4 մլն եվրո աշխատավարձից նաև շատ ծախսատար կետեր է պահանջել: