ՊՆ տեղեկատու-վերլուծական բաժնի պետի պաշտոնի շուրջ կռիվ է հասունացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պն տեղեկատու-վերլուծական բաժնի պետի պաշտոնի շուրջ կռիվ է հասունացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աշոտ Մովսիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության:

Վերջինս իր հայցով պահանջում է, որ դատարանը ստիպի նախարարության սեպտեմբերի 10-ին կայացած ՀՀ ՊՆ տեղեկատու-վերլուծական բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթը ճանաչել անվավեր եւ ՊՆ տեղեկատու-վերլուծական բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նոր մրցույթ անցկացնել:

Ըստ Էության, Մովսիսյանը մասնակցել է պետի պաշտոնի համար իրականացված մրցույթին, սակայն չի հաղթել, ուստի նա դիմել է դատարան վիճարկելու մրցույթի արդյունքները:




Լրահոս