Երեւանի նորընտիր քաղքապետ Հայկ Մարությանը Նուբարաշենի աղբավայր է այցելել։ Այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում՝ տեսաուղերձով։
«Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ այցելում եմ այստեղ, ամեն կիրակի եւ հետեւում եմ այն աշխատանքներին, որոնք կատարվում են։ Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաեւ աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել եւ չվնասվել, ինչը մինչեւ այս տեղի էր ունենում»,- ասել է Հայկ Մարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում