Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 13-ին կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում:
Պարզվել է, որ կրակոցները արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը, ով նշված ակումբում կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը՝ ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել: Զոհեր և վիրավորներ չեն եղել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննչաան կոմիտեն փաստի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասին և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն պահելը և խուլիգանությունը):
ArmLur.am-ի տեղեկություններով` քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Բանդուրյանին կալանավորելու մասին:
Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Արա Բանդուրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: