Տան խոհանոցում տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 19:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 9 տան ամառային խոհանոցում տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է տանը հարակից ամառային խոհանոցը (մոտ 10 քմ), վնասվել են հարակից հացատան տանիքը (մոտ 40 քմ), թիվ 9 ու 11 տների միջանկյալ պատը (մոտ 15 քմ) և թիվ 11 տան ամառային խոհանոցի տանիքը (մոտ 10 քմ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Ա.-ն (ծնված 1953 թ.) տեղափոխվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են տունը և փակել գազի փականը:




Լրահոս