ՊՆ կենտրոնում քննարկվել են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հարցերը քննարկելու նպատակով նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում անցկացվել է աշխատանքային քննարկում: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունի:

Հանդիպման ընթացքում քննարկվել է զինված ուժերում կանանց իրավունքների ուսումնասիրության և մշտադիտարկման հարցերով աշխատանքային խումբ ձևավորելու, խմբի գործունեության ձևաչափը և կարգը սահմանելու թեման: Ուսումնասիրվել են զինված ուժերում կանանց հիմնախնդիրներին՝ մասնավորապես նրանց առաջխաղացմանը, իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:




Լրահոս