![](https://armlur.am/wp-content/uploads/2018/11/mxitaryan-jorkaef1-1.png)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել երեկոյի ընթացքում, որտեղ նրա հետ են եղել մայրը` Մարինա Թաշչյանը, քույրը` Մոնիկա Մխիթարյանը ու գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանը:
Գալա-ընթրիքին հրավիրված է եղել նաեւ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: