Հանձնաժողովների շատ անդամների թեկնածուներ տարրական գիտելիքներ չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ արտահերթ ընտրություններին ընդառաջ կայացան ընտրական հանձնաժողովների անդամների համար դասընթացներ: Դեկտեմբերին 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովերի թեկնածուներին, այդ դասընթացների մասնակիցներին առաջադրել են ներկայիս խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները:

Հանձնաժողովների շատ անդամների թեկնածուներ տարրական գիտելիքներ չունեն ընտրական օրենսգրքի մասին, որ պատշաճ կատարեն տեղամասային հանձնաժողովների անդամի իրենց պարտականությունները: Բայց գնում են այդ քայլին, քանի որ հնարավորություն է ստեղծվել ընտրությունների մեկ օրվա աշխատանքի համար ստանալ 55 հազար դրամ վարձատրություն: Դիտորդական կազմակերպությունների անդամները, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան, ասացին, որ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ շատ խնդիրներ են ծագելու, քանզի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները չգիտեն ընտրական օրենսգրքի դրույթները, իսկ դիտորդական կազմակերպությունների անդամներն ընտրական օրենսգրքին լավատեղյակ են:

Օրինակ, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները չգիտեն, որ տեղամասերում դիտորդներն իրավունք ունեն տեսանկարահանելու, եւ դրան խանգարում են: Մեծ խնդիր են պատգամավորության թեկնածուների վստահված անձինք, որոնց մի մասը իբր վատ տեսողության անձանց առաջնորդում են ընտրական տեղամասերի քվեախցիկներ, հետո նույն վստահված անձինք գնում են այլ ընտրական տեղամասեր ուղղորդելու ընտրողներին:




Լրահոս