ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներըհիմնականումանցանելիեն:
Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Դիլիջանիոլորաններում, Բերդ-Ճամբարակավտոճանապարհին առկաենտեղումներձյանտեսքով:
Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Ջաջուռի և Քեթիի ոլորաններում թույլ ձյուն է տեղում: Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: