Արդիականացվում են Մասիս և Մեղրի քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի, ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի և SESCO շինարարական ընկերության ներկայացուցիչներին:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ Արարատի մարզի Մասիս և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների վերակառուցմանն ու արդիականցմանն առնչվող հարցերը:

ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը նշեց, որ այս հանդիպումը ևս մեկ քայլ է փորձի փոխանակման, բարեկամության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ: ՓԾ տնօրենի խոսքով՝ ԱԻ նախարարության ողջ անձնակազմը շատ բարձր է գնահատումնախկինում ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ Ա. Նահապետյանը հույս հայտնեց, որ փոխգործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպման օրակարգում հիմնականում ընդգրկված էին հրշեջ-փրկարարական ջոկատների նախագծման աշխատանքներին, դրանց ժամանակացույցին, շահառու կողմերի պարտականություններին, լիազորություններին, որակի վերահսկողությանն ու շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Նշենք, որ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում վերակառուցվել է նաևՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատը, որի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին:




Լրահոս