Նոյեմբերի 22-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը, ժամը 12:00-ին ՕԵԿ կենտրոնական գրասենյակի (հասցե՝ Աբովյան 43) դահլիճում տեղի կունենա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը: Սիրով հրավիրում ենք Ձեզ լուսաբանելու:

***

Նոյեմբերի 22-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ ինչպիսի վտանգ են ներկայացնում կեղծ կայքերը և համացանցի կեղծ օգտատերերը ՀՀ ներքաղաքական-ներհասարակական գործընթացների համար:

***
Նոյեմբերի 22-ին ժամը 14:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա ասուլիս «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանի դիտարկման նախնական արդյունքների ներկայացում» թեմայով:

Բանախոսներն են՝

Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար,

Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն:




Լրահոս