ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին

Այս գազալցակայանում, փաստորեն, գազը «դուխով» է: Հայտնի արտահայտությունն արծարծվում է ամենուր:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե անձը դիմել է բժշկասոցիալական փորձաքննության մարմին եւ ցանկանում է լրացուցիչ հետազոտման ուղեգիր ստանալ, ապա ինչ պետք է անի նա: Ի՞նչ է պետք նման ուղեգիր ձեռք բերելու համար:

Անուշիկ Մանուկյան (69 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ լրացուցիչ հետազոտման ուղեգիր ստանալու համար անհրաժեշտ է`
ա) ախտորոշման ճշտում, բ) հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, գ) ներկայացված բժշկական հիմքերի հավաստիությունը ճշտել, դ) անհրաժեշտ կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալ: (Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձը համարվում է հաշմանդամ մինչեւ բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` գույքահարկի վճարման համար ի՞նչ ժամկետ է սահմանված: Եվ ուզում եմ իմանալ` արդյոք գույքահարկը հնարավո՞ր է մաս-մաս վճարել:

Ռիմա Հայրապետյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթներով`
1. Կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` բացառությամբ ֆիզիկական անձանց տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունների, որոնք ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Միաժամանակ հայտնում ենք, որ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` բացառությամբ այն դեպքի, երբ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գույքահարկի հաշվարկված գումարները համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:




Լրահոս