
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը դժվար թե կարողանա մասնակցել «զինագործների» առաջիկա խաղին:
Ինչպես տեղեկացնում է Lequipe.fr-ը, գերմանացի ֆուտբոլիստը մեջքի վնասվածքի պատճառով բաց է թողել «Վորսկլայի» և «Տոտենհեմի» դեմ հանդիպումները, իսկ այսօր կրկին մարզվել է անհատական ծրագրով:
Հնարավոր է` Օզիլը բաց թողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք հանդիպումը:
Հիշեցնենք, որ «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը կկայանա չորեքշաբթի` դեկտեմբերի 5-ին: