Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա երկու գործընկերները. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, եւ դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է: Ի դեպ, այդ հայտարարութունից հետո Հարությունյանն այլեւս ԱԺ-ում չի երեւացել:

Ամիսներ անց մեր հրապարակած տեղեկությունները հաստատվեցին: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար համաձայնություն ստանալու համար: Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ այս քրեական գործով կան նաեւ կալանավորվածներ. գործարար Սիլվա Համբարձումյանն այս գործով ցուցմունք է տվել, որ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի գործընկերներ Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին, եւ հիմա նրանք կալանավորված են:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս