Զինվորն ինքնասպան է եղել բարեկամների նախատինքի՞ պատճառով. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացված հրազենային մահացու վնասվածքով հայտնաբերվել էր Գոռ Սարգսյանի դին: Դեպքից անմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Կատարվում է նախաքննություն:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել զինվորի մահվան դեպքից: Մասնավորապես, Գոռ Սարգսյանի մահվան դեպքը նախնական քննության տվյալներով, կապ ունի նրա անձնական կյանքի հետ: Պարզվում է` Գոռի հարազատները բացահայտել են նրա անձնական կապերի մասին, թե նա ինչ հարաբերություններ է ունեցել իր բարեկամներից մեկի հետ: Այս խոսակցությունները տարածվել են զինվորի բարեկամների շրջանում, ինչից հետո հարազատները սկսել են նախատել Գոռ Սարգսյանին, թե նա ինչպե՞ս կարող էր իր քեռու ընտանիքի անդամներից մեկի հետ այլ հարաբերությունների մեջ լինել:

Մեզ հասած լուրերի համաձայն` այս խոսակցություններն այն աստիճանի են թեժացել, որ Գոռ Սարգսյանը որոշել է իր կյանքին վերջ տալ մարտական դիրքում` կրակելով սրտին: Ըստ որոշ լուրերի` իրավապահների նախնական քննության արդյունքներով, Գոռն ինքն է կրակել իրեն: Սակայն չի բացառվում, որ հետագայում պարզվի, որ միգուցե նրան հասցրել են այդ վիճակին` ասելով` եթե դու քեզ չխփես, մենք կխփենք: Դատելով իրավիճակից` զինվորի մահը կապ չունի ծառայության հետ, այլ անձնական հարցերով է պայմանավորված:

Քնար Մանուկյան




Լրահոս