
«Տոտենհեմ»-ը հաստատել է տեղեկատվությունը, ըստ որի՝ չի կարող սահմանված ժամկետում շահագործման հանձնել նոր մարզադաշտը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դա կապված է մարզադաշտի անվտանգության համակարգի տեղադրման հետ: Պատասխանատուները խոստանում են աշխատանքներ իրականացնել անգամ Սուրբ ծննդյան տոների ընթացքում: Առաջին արդյունքները կստացվեն հունվարի 7-ից հետո:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ թիմն իր առաջին հանդիպումը նոր մարզադաշտում կանցկացնի 2019 թվականի հունվարի 13-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ: Այժմ այդ խաղը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: