Մենք խաղացինք ավելի լավ, քան «Տորինոն». Ռոնալդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իտալական Ա Սերիայի 16-րդ տուրում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Բարդ խաղ էր: Անսովոր էր, որ խոտածածկը բավականին անհարթ էր: Մենք լավ խաղ անցկացրինք, խաղացինք ավելի լավ, քան «Տորինոն», գոլ խփելու ավելի շատ հնարավորություներ ունեցանք և արժանի էինք հաղթանակի:

Սա «Յուվենտուսի» 5000-րդ գո՞լն էր Ա Սերիայում. ես երջանիկ եմ, բայց ամենակարևորը թիմին օգնելն էր հաղթանակի հարցում»,- ասել է նա:

Հանդիպումը կայացել է «Օլիմպիկո դի Տորինո» ստադիոնում և ավարտվել է 1:0 հաշվով, միակ գնդակն իր ակտիվում գրանցել է հենց Ռոնալդուն:

Այս գոլը «Յուվենտուսի» համար դարձել է 5000-րդն իտալական Ա Սերիայում.




Լրահոս