Օրերս Վանաձոր քաղաքում Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020թթ. միջոցառումների ծրագրի շրջանակներում անցկացվեց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի Նահատակ պոչամբարի պատվարի վթարի դեպքում բնակչության և տարածքների պաշտպանության կազմակերպում թեմայով շտաբային ուսումնավարժությունը: Վարժանքը ղեկավարում էր ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը:
Ուսումնավարժությանը մասնակցեցին ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, Փրկարարական ուժերի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, ինչպես նաև Լոռու մարզպետարանի ու «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Վարժանքի նպատակն էր փորձարկել արտակարգ իրավիճակի տարահանման հանձնաժողովի, Լոռու մարզային փրկարարական վարչության միջև տարերային և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները, ԱԻՆ ՓԾ օպերատիվ խմբերի և ուժերի պատրաստականությունը, պատրաստվածությունը բնակչության և տարածքների պաշտպանության միջոցառումների կառավարման և կատարման գործում, վթարային իրավիճակների դեպքում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ վթարավերականգնողական ուժերի պատրաստականությունը, պատրաստվածությունը և ներքին, արտաքին ազդարարման համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև կոմբինատի Նահատակ պոչամբարի պատվարի վթարի վերացման «Պոչամբարների վթարների վերացմանը մասնակցող առանձին անձանց պարտականությունների բաշխումն ու նրանց գործողությունների կարգը»:
Վարժանքի շրջանակներում խնդիր էր դրված ստուգել նաև արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկատվության տրամադրման շղթայի արդյունավետությունն ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի միջև:
Համաձայն վարժանքի սցենարի՝ խաղարկվեցին հետևյալ գործողությունները.
– Լոռու մարզային փրկարարական վարչության ազդարարում և հավաք.
– Լոռու ԱԻ հանձնաժողովի ազդարարում և հավաք.
– Հատուկ հետախուզության կազմակերպում.
– Բնակչության իրազեկում վտանգավոր օբյեկտի վթարի դեպքում վարվելակերպի կանոնների մասին.
– ԱԻՆ ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչության և Լոռու ճառագայթային, քիմիական մոնիտորինգի, փրկարարական և արձագանքման խմբերի ազդարարում և խնդրադրում, ռադիացիոն և քիմիական մոնիտորինգի կազմակերպում և իրականացում.
– Արտահոսքի հետևանքով տուժածների հայտնաբերման և առաջին բուժօգնության ցուցաբերման իրականացում.
– ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի և ուժերի գործողությունների իրականացում, բնակչության և տարածքների պաշտպանության միջոցառումների կառավարում և կատարում.
– Կանխարգելիչ միջոցառումների իրականացում.
– Վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում
– Արտակարգ իրավիճակներում Լոռու մարզի բնակչության պաշտպանության պլանով նախատեսված գործողությունների իրականացում.
– Վտանգավոր գոտում հայտնված բնակչության տարահանման կազմակերպում.
– ԱԻՆ ճառագայթային, քիմիական մոնիտորինգի, փրկարարական և արձագանքման խմբերի և գործարանի ներգրավված խմբերի կողմից չեզոքացման աշխատանքների իրականացում:
Ուսումնավարժության ավարտին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանի կողմից ԱԻՆ ՓԾ համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ՝ արձագանքման պլանների վերանայման, առկա թերությունների վերացման և արդյունավետ համագործակցության բարելավման ուղղություններով: