Բարսելոնայի մարզիչներից մեկը դեմ էր իմ տեղափոխությանը․ Մեսսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, որ ժամանակին կատալոնական ակումբի մարզիչներից մեկը չի ցանկացել՝ արգենտինացին միանա «Բարսելոնային»:

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնա» է տեղափոխվել 2000 թվականին:

«Իսկապես շատ բարդ էր պայմանագիր կնքել արտասահմանցի ֆուտբոլիստի հետ և նրան տեղափոխվել «Բարսելոնա»:Չարլի Ռեշակն այն մարդն է, ով առաջինը հավատաց ինձ: Ինձ հետ հանդիպումից հետո, նա ասաց, որ ես պետք եմ «Բարսելոնային»: Ակումբի մարզիչներից մեկը դեմ էր իմ տեղափոխությունը, սակայն երիտասարդական թիմերի մարզիչների մեծամասնությունը կողմ էր:

Նրանք առանցքային նշանակություն ունեցան իմ տեղափոխության հարցում»,- ասել է Մեսսին «Take the ball, pass the ball» վավերագրական ֆիլմում:




Լրահոս