ՎԻԴԵՈ․ ՖՈՏՈ․ Փաստաբանի ահազանգը․ Մալաթիայի ոստիկանները բռնություն են կիրառել 3 անչափահասների մոր նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում, մարմնական վնասվածքներ ստացած երեք անչափահաս երեխաների մայր Ռուզաննա Պողոսյանի փաստաբան Սարգիս Խաչատրյանը խոսեց կատարված դեպքի հանգամանքներից և ոստիկանների լիազորությունների չարաշահումներից:

Նա պատմեց, որ դեկտեմբերի 26–ին իրեն է դիմել Ռուզաննա Պողոսյանն ու հայտնել, որ իր տանը ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել։

«Ռուզաննա Պողոսյանը պատմել է, որ դատական գործընթաց ունի դատարանում եւ դրա շրջանակներում դատավարական կողմը դիմել է ոստիկանություն եւ վերջինիս օտարել են իր բնակարանից։ Ռուզաննա Պողոսյանն այդ վտարման ընթացքում ստացել է մարմնական վնասվածքներ եւ այժմ գտնվում է հիվանդանոցում, տուժել է նաեւ նրա երեխան։ Նշեմ, որ Պողոսյանը բնակվում է երեք անչափահաս երեխաների հետ, սոցիալապես անապահով է»,– ասաց փաստաբանը։

Սարգիս Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, սակայն, առ այս պահը փորձաքննություն չի նշանակվել։




Լրահոս