
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը վարձակալություն հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայում», կարիերան կարող է շարունակել Անգլիայում:
Ինչպես հայտնում է Mirror-ը, «Արսենալը» կոլումբացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է 70 մլն եվրո վճարել, ինչը գոհացնում է մադրիդյան ակումբի ղեկավարությանը: