Ինչու ոստիկանությունը չէր ուղեկցել զինակոչիկներին. Օսիպյանը փոշմանեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ զորակոչիկների տեղափոխման հետ կապված երեկվա միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ:

Նշենք, որ երեկ այդ տեսանյութի հրապարկումից հետո շատերին էր հետաքրքրում, թե ինչու ավտոբուսը չի ուղեկցվել ոստիկանական կարգախմբի կողմից: Բանն այն է, որ մինչ վերջերս զինակոչիկներին տեղափոխող ավոտոբուսները մշտապես հսկողության տակ են եղել: Սակայն ՀՀ Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը:

Եվ երեկ Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։ Եվ ստացվում է, որ նոր կառավարության օրոք կայացված որոշումը փոփոխվում է կրկին նույն իշխանությունների օրոք:




Լրահոս