Ահազանգ․ Քարաբերդ-Մարալիկ ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 13-ին, ժամը 01:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քարաբերդ-Մարալիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Հունվարի 13-ին, ժամը 01:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հին գերեզմանատուն տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Մ.):




Լրահոս