Ռոբերտ Քոչարյանը հայհոյել է Դավիթ Խաչատրյանին. վերջինս էլ ծեծել է նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2018 հուլիսի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանք է տվել իր նկատմամբ պետ հանդիսացող Անդրանիկ Խաչատրյանին` ստորացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը:

Բացի այդ, 2018 թվականի հուլիսի 26-ին` ժամը 00-ի սահմաններում, մարտական պայթուցիչների արկղի գաղտնի հափշտակել է մեկ հատ պայթուցիչ և նետել մարտական դիրքի զուգարանի փոսի մեջ: Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ն զորամասի սպա, 2018 թվականի հուլիսի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, այլ բռնություն է գործադրել իր նկատմամբ պետ հանդիսացող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ` պատճառելով առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:




Լրահոս