ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնամաքրման գործընթաց` ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը կոռուպցիոն երևույթների բացահայտման և կոռուպցիոն ռիսկերի կանխման համատեքստում կարևորում է համակարգում տեղ գտած արատավոր երևույթների դեմ ամենօրյա պայքարը: Որդեգրված քաղաքականությանը հավատարիմ՝ ինքնամաքրման գործընթացը ոստիկանությունում շարունակվում է:

Մասնավորապես՝ ներքին անվտանգության վարչության իրականացրած ծառայողական քննությունների շրջանակում ձեռնարկված ծավալուն միջոցառումների և ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումներում կատարված ստուգումների արդյունքում նախնական հայտնաբերվել են հիշյալ ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված 394.826.218 դրամի ֆինանսական խախտումներ ու չարաշահումներ: Ծառայողական քննությունների ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 144.704.246 դրամ:

Նկատի ունենալով, որ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու, ինչպես և պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործությունների հատկանիշների առկայության վերաբերյալ, այդ արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացումների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր և կատարվում է նախաքննություն, որի շրջանակում նշանակված լրացուցիչ ստուգումներով ճշտվում է պետությանը պատճառված վնասի իրական չափը:

Ոստիկանությունն այսուհետ էլ հետևողական է լինելու կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ պայքարում՝ հետևելով նախևառաջ իրավապահ համակարգը այդ ախտից մաքրելու ու զերծ պահելու առանցքային սկզբունքին:




Լրահոս