«Զինագործների» և «Սատանաների» ճակատամարտին ընդառաջ. ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունվարի 25-ին, Լոնդոնի «Էմիրեիտս» մարզադաշտում կկայանա Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Արսենալ»-«Ման Յունայթեդ» հանդիպումը:

Ունաի Էմերիի սաները պատրաստ են կասեցնել Սուլշերի մեքենան, իսկ «մանկունյանցիները» խոստանում են շարունակել հաղթարշավը եւ վերջնականապես արձանագրել իրենց` «Կարմիր Սատանաների» վերադարձը:
Այս անչափ հետաքրքիր դիմակայությանը հաշված ժամեր են մնում: Թե՛ «Մանչեստերը», թե՛ «Արսենալը» վերջին խաղում հաղթել են եւ հանդիպմանը մոտենում են բարձր տրամադրությամբ: «Զինագործները» իրենց վերջին խաղում լոնդոնյան դերբիում առավելության հասան «Չելսիի» նկատմամբ(2-0), որը վերացրեց նրանց մասին այն թյուր կարծիքը, թե «Արսենալը» այս մրցաշրջանում հաղթել կարողանում է միայն միջակներին: Իր հերթին մանչեստրյան ակումբը 2-1 հաշվով հաղթեց «Բրայթոնին» եւ տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը:
Այսօր Լոնդոնի մարզադաշտում Էմերիի` միշտ գաղտնիքներով պատված մարտավարությունը կբախվի Սուլշերի «ֆերգյուսոնյան» տակտիկային…

Ծանոթանանք մի շարք վիճակագրական տվյալների, թիմի կորուստներին եւ հավանական մեկնարկային կազմերին:
Կորուստներ, մեկնարկային կազմեր
«Արսենալ» լոնդոնյան ակումբի կազմում, ցավոք, խաղին չի կարողանա մասնակցել մեր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դեռեւս չի հասցրել ապաքինվել վնասվածքից:
«Զինագործները» կորցրել են նաեւ Բելյերինին, որն այս մրցաշրջանում այլեւս խաղադաշտ դուրս չի գա խաչաձեւ կապանների կտրվածքի պատճառով:
«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը` Չեխ, Մեյտլենդ-Նայլս, Կոնսիելնի, Սոկրատիս, Կոլաշինաց, Ջակա, Տորեիրա, Գենդուզի, Իվոբի, Լակազետ, Օբամեյանգ:
«Ման Յունայթեդ» մանչեստրյան ակումբը առանձնապես կորուստներ չունի, թիմի բոլոր ֆուտբոլիստները Սուլշերի տրամադրության տակ են:Հավանական մեկնարկային կազմ` Ռոմերո, Յանգ, Լինդելոֆ, Ջոնս, Վալենսիա, Էրերա, Մատիչ, Պոգբա, Սանչես, Ռեշֆորդ, Լուկակու:

Վիճակագրական փաստեր

1.Անգլիայի գավաթի ամենատիտղոսակիր թիմը «Արսենալն» է(13), երկրորդ տեղում «Յունայթեդն» է(12)
2.Այս թիմերի միջեւ կայացել է 229 խաղ, որոնցից 92-ում հաղթել են «Կարմիր Սատանաները», 82-ում «Արսենալը», եւս 51 խաղերում գրանցվել է ոչ ոքի:
3.«Արսենալ»-«Ման Յունայթեդ» դիմակայությանը ամենաշատը մասնակցել է մանչեստրյան թիմի լեգենդներից Ռայան Գիգզը (50 հանդիպում):
4.Այս դիմակայության լավագույն ռմբարկուն կրկին Մանչեստրից է. Ուեյն Ռունիի ակտիվում կա 12 գոլ:
5. Պատմության ամենախոշոր հաշիվը այս երկուսի միջեւ գրանցվել է 2011 թվականի օգոստոսի 28-ին, որտեղ «Յունայթեդը» հաղթել է 8-2 հաշվով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս