Լիվերպուլը դեն նետեց Սիթիի նվերը, Տոտենհեմն էլ կամային հաղթանակ տոնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի վերջին հանդիպումները:
«Լիվերպուլը» տանը միավորներ կորցրեց «Լեստերից» և չկարողացավ օգտվել «Սիթիի» պարտությունից:
Խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Մերսիսայդցիներից գոլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն, պատասխան գոլն էլ խփեց Հարի Մագուայերը:
Այս խաղից հետո «Լիվերպուլը» վաստակած 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում ընթացող «Մանչեստեր Սիթիից» ունի 5 միավորի առավելություն: «Լեստերն» էլ իր ակտիվում գրանցած 32 միավորով 11-րդ տեղում է:

Մյուս խաղում միմյանց դեմ մրցում էին «Տոտենհեմն» ու «Ուոտֆորդը:
Չնայած այն հանգամանքին, որ հյուրերը Կրեյք Կատկարտի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը, միևնույն է լոնդոնցիները հաղթանակ կորզեցին: «Տոտենհեմի» կազմում գոլերի հեղինակ դարձան Մինը և Լյորենտեն:
Լոնդոնյան ակումբն այս հաղթանակից հետո 54 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում, իսկ «ՈՒոտֆորդը» 33 միավարով 9-րդ հորիզոնականում է:




Լրահոս