Հռոմի պապը պատմական այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC-ն հաղորդում է, որ այսօր կաթոլիկների առաջնորդ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կժամանի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ):

Հռոմի պապը հրավիրվել է Աբու Դաբիի արքայազն Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանի կողմից՝ միջդավանական համաժողովի մասնակցելու նպատակով:

Պատմական այցի շրջանակներում փետրվարի 5-ին պատարագ կմատուցվի, որին ակնկալվում է շուրջ 120 հազար մարդու մասնակցություն:




Լրահոս