ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՅԱՑՐԱԾ ԲՈԼՈՐ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոդվածի վերնագրում կատարված պնդումը վերաբերում է 01.01.2008թ.-ից հետո մինչ օրս Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների կողմից կայացրած բոլոր (ավելի քան 10000) դատական ակտերին, իսկ հակասահմանադրական դատական ակտեր կայացնելու պատճառը ՀՀ ԱԺ-ի կողմից 28.11.2007թ.-ին ընդունված ՀՕ-277-Ն օրենքն է, որի հիման վրա փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում (այսուհետ` ՔԴՕ), որն ուժի մեջ է մտել 01.01.2008թ.-ից:Առաջանում է հարցադրում. ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արման Մկրտումյանը, ով 1998թ.-ից մինչեւ 2008թ-ը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահն է եղել, իսկ 17.09.2008թ.-ից` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ինչպես նաեւ 1972 թվականին ծնված, 1994 թվականին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինն ավարտած, 01.01.2008թ.-ից ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, իսկ 17.09.2010թ.-ից նույն պալատի նախագահ նշանակված Երվանդ Խունդկարյանը, որոնք ի պաշտոնե պարտավոր էին նպաստել իրավունքի զարգացմանը եւ ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, մասնակցել են արդյո՞ք ՀՕ-277-Ն օրենքի մշակմանը, նկատե՞լ են, որ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների` 01.01.2008թ-ից մինչ օրս կայացրած` վեճն ըստ էության լուծող բոլոր դատական ակտերը հակասահմանադրական են:Այժմ ապացուցենք սույն հոդվածի վերնագրում կատարված պնդումը` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 91 հոդվածով եւ ՔԴՕ-ով ամրագրված դրույթները:ՀՀ Սահմանադրության 91 հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան», իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից»:ՔԴՕ-ի 13 հոդվածի պահանջներից հետեւում է, որ ՀՀ դատարանները քաղաքացիական գործերով կայացնում են ե՛ւ վճիռներ, ե՛ւ որոշումներ:ՔԴՕ-ի 130 հոդվածի 1-ին կետի համաձայն` «Վեճն ըստ էության լուծելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ», իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Դատարանը վճիռը կայացնում է հանուն Հայաստանի Հանրապետության»:ՀՀ Սահմանադրության 91 հոդվածով եւ ՔԴՕ-ի 130 հոդվածով ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ ՀՀ դատարանները, վեճն ըստ էության լուծելու դեպքում, պարտավոր են կայացնել վճիռ, որն ընդունվում է ՀՀ-ի անունից:ՔԴՕ-ի 144 հոդվածի 1-ին կետի համաձայն` «Դատական ակտը, որով, ըստ էության, չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձեւով»:ՀՀ Սահմանադրության 91 հոդվածով եւ ՔԴՕ-ի 144 հոդվածով ամրագրված դրույթներից հետեւում է, որ ՀՀ դատարանները, վեճն ըստ էության չլուծելու դեպքում, պարտավոր են կայացնել որոշում, որը չի ընդունվում ՀՀ-ի անունից:Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացրած դատական ակտերը բավարարում են ՀՀ Սահմանադրության 91 հոդվածով, ՔԴՕ-ի 130 եւ 144 հոդվածներով ամրագրված դրույթների պահանջներին, քանի որ ՀՀ դատարանները վեճն ըստ էության լուծելու դեպքում կայացնում են վճիռ` ընդունված ՀՀ-ի անունից, ըստ էության չլուծելու դեպքում` որոշում:ՔԴՕ-ի 220 հոդվածի 1-ին կետի համաձայն` «Վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով Վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում»:01.01.2008թ.-ից մինչեւ օրս Վերաքննիչ դատարանի` վեճն ըստ էության լուծող բոլոր դատական ակտերը կայացվել են` «ՈՐՈՇՈՒՄ հանուն Հայաստանի Հանրապետության» տարբերակով:ՀՀ Սահմանադրության 91 եւ ՔԴՕ-ի 130 հոդվածներով ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ Վերաքննիչ դատարանը վեճն ըստ էության լուծելու դեպքում պարտավոր է կայացնել վճիռ` ընդունված ՀՀ-ի անունից եւ ոչ թե որոշում:Քանի որ 01.01.2008թ.-ից մինչեւ օրս Վերաքննիչ դատարանի` վեճն ըստ էության լուծող բոլոր դատական ակտերը կայացվել են` «ՈՐՈՇՈՒՄ hանուն Հայաստանի Հանրապետության» տարբերակով, եւ չեն կայացվել «ՎՃԻՌ հանուն Հայաստանի Հանրապետության» տարբերակով, ապա կատարված մեկնաբանություններից հետեւում է, որ Վերաքննիչ դատարանի` 2008թ.-ից հետո կայացրած` վեճն ըստ էության լուծող բոլոր որոշումները հակասահմանադրական են:ՔԴՕ-ի 222 հոդվածի 2-րդ կետում ամրագրված «Վճռաբեկ դատարանն իր իրավաuության uահմանում վերանայում է Վերաքննիչ դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտերը» եւ 4-րդ կետով ամրագրված «Դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու» դրույթների համադրումից հետեւում է, որ Վճռաբեկ դատարանը` Վերաքննիչ դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը պետք է քննի եւ վերանայի իր կողմից հրավիրված դատական նիստում:ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆշարունակելի




Լրահոս