Հայտնի է, թե երբ Սալայի մարմինը կտեղափոխեն Արգենտինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քարդիֆ Սիթիի» ֆուտբոլսիտ Էմիլիանո Սալայի մարմինը, որն ավիավթարի զոհ էր դարձել, շուտով կտեղափոխվի ֆուտբոլիստի հայրենիք` Արգենտինա: AFP-ի փոխանցմամբ ֆուտբոլիստի մարմինը կտեղափոխվի իր հայրենի Պրոգրեսո քաղաք ուրբաթ` փետրվարի 15-ին:

Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալային տեղափոխող ինքաթիռը կործանվել էր հունվարի 21-ին Լա Մանշի ջրերում, իսկ օրեր առաջ հայտնաբերվել է ֆուտբոլիստի դին: Ինքնաթիռի օդաչուի որոնումները շարունակվում են, նոր տեղեկություններ դեռեւս չկան: Այդ քաղաք են արդեն ժամանել Սալայի մայրը, քույրն ու եղբայրը:




Լրահոս