
Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել հետիոտն:
Ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմը ֆիքսել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու մահը:
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրին, որ մյուս 4 լեռնագնացների վիճակը նորմալ է, նրանք բժշկական օգնության կարիք չեն ունեցել: