Պյոնտեկի ֆանտաստիկ արդյունավետությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 25-րդ տուրի` «Էմպոլիի» հետ խաղում (3:0):

23-ամյա լեհ ֆուտբոլիստը «Միլանի»  Իտալիայի առաջնության ռմբարկուների ցուցակում երկրորդն է եւ միայն մեկ գոլով է զիջում   «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի ակտիվում 19 գոլ կա:

Ընթացիկ մրցաշրջանում Պյոնտեկն ակումբային մակարդակում 26 գոլ է հեղինակել բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում:

Այս ցուցանիշով «Միլանի» ֆուտբոլիստը զիջում է միայն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, ով դարձել է 31 գոլի հեղինակ:




Լրահոս