ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Նիկոլ Փաշինյանին, ձիերով հեծնած, ուղեկցեցին դեպի Իրանի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այսօր Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Իրան: Մեհրաբադի օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին եւ նրա գլխավորած պատվիրակությունը դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդեկանիանը: Կառավարությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 27-ին, Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, տեղի է ունեցել առանձնազրույց: Վարչապետը կհանդիպի նաև ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:




Լրահոս