Ռոնալդուն վնասվածք է ստացել. պորտուգալացին բաց կթողնի Նապոլիի դեմ խաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Բոլոնիայի» հետ խաղում ոտնաթաթի վնասվածք է ստացել, բաց կթողնի «Նապոլիի» հետ կայանալիք առաջիկա հանդիպումը:

Ըստ La Gazzetta dello Sport-ի, Ոսկե Գնդակի հնգակի դափնեկիրը կհասցնի ապաքինվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղին, որը տեղի է ունենալու մարտի 12-ին Թուրինում:




Լրահոս