«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի երկու կին դատապարտյալ տույժի են ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի երկու կին դատապարտյալ` Արմինե Մանուկյանը եւ Քրիստինե Ներսիսյանը, քրեակատարողական հիմնարկի կողմից տույժի են ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթին Մանուկյանը հայտնել էր, որ համաներման մասին օրենքը նաեւ իր վրա է տարածվում, սակայն մեկ այլ տեղ իր գործողությունների մասով դատաքննություն է ընթանում, ուստի իրեն ազատություն դեռ չեն շնորհել:

Դատապարտյալին ասել են, որ նա չի կարող հայտնվել ազատության մեջ. դատավճիռների համակցությունների հարցն են առաջ քաշել: Արմինե Մանուկյանը հայտնել էր, որ իրեն Քրիստինե Ներսիսյանը, Անժելա Սահակյանը դատապարտյալների ներկայությամբ կացարանից հանել են եւ «ռազբորկայի» են կանչել: Եվ ահա` երեկ մեզ հայտնի դարձավ, որ այս արարքի համար նրանց ՔԿՀ ղեկավարությունը տույժի է ենթարկել:




Լրահոս