Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 19-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» «Իքատակ» կոչվող տարածքում ստուգվել է Մարց գյուղի բնակիչ Արթուր Հ․-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 2 խմ հաճարենու փայտանյութով:

Պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Ալավերդու բնակիչ Արմեն Հ․-ին, որը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ապրիլի 15-ին, ժամը 09.00-ի սահմաններում, հատել է քամատապալ մեկ հաճարենի:

Ավտոմեքենան՝ փայտանյութով, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս