Արցախում նախկին և ներկա չինովնիկներն ակտիվացել են. ով է Արայիկ Հարությունյանին քննադատող նախկին «թիմակիցը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին ակտիվացել են նախկին ու ներկա մի շարք չինովնիկներ, որոնք միշտ մոտ են եղել իշխանական կերակրամանին: ArmLur.am-ի արցախյան աղբյուրները փոխանցում են, որ վերջերս տարօրինակ ակտիվություն է ցուցաբերում ԱՀ մշակույթի, տուրիզմի և երիտասարդության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ով տարիներ շարունակ զբաղեցրել է նույն նախարարության փոխնախարարի պաշտոնը, այնուհետև համաձայն ArmLur.am-ի տեղեկությունների’ հայտնի մեթոդների և պայմանավորվածությունների արդյունքում, սեփական շրջանում ու գյուղում ձայն չունենալով, նվեր է ստացել պատգամավորի աթոռը, հիմա էլ բախտի բերմամբ նախարարի աթոռին է:

Սույն անձը տարիներով աշխատել է Արայիկ Հարությունյանի կառավարության և նրա վարչապետության օրոք, զբաղեցնելով փոխնախարարի պաշտոն այդ օրերին երբեք չի դժգոհել իրեն բաժին հասածից, բայց այսօր արդեն իրեն համարում է կայացած քաղաքական գործիչ ու քննադատում Ա. Հարությունյանի կառավարման տարիների քաղաքականությունը, նշում որ նա օլիգարխ է ու պետք է պայքար ծավալել նրա դեմ:

Մեզ հասած տեղեկության համաձայն, վերջինս ակտիվ հանդիպումներ է ուենում ու քննադատում իր նախկին ղեկավարին: Հաշվի առնելով լրագրողական էթիկան,նյութի մասին պարզաբանում ստանալու համար , մենք հրապարակային հարցում ենք ուղարկում Արցախի մշակույթի, տուրիզմի և երիտասարդության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանին, ճշտելու իր կարծիքը Արայիկ Հարությունյանի կառավարության, նրա գործունեության տարիների մասին, նաև թե ինչպես է գնահատում իր պաշտոնվարումը Հարությունյանի կառավարության կազմում: Մենք կողմնակից ենք բաց և հրապարակային քննարկմանը և քննադատությանը, և պատրաստ ենք հարթակ հանդիսանալ նմանատիպ քննարկման համար:




Լրահոս