Beeline-ը նոր հնարավորություններ է առաջարկում «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաժանորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է vPBX (Վիրտուալ ԱՀԿ) ծառայությունից օգտվող կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված նոր կոնվերգենտ առաջարկի գործարկման մասին։ Դառնալով vPBX ծառայության նոր սակագնային փաթեթների բաժանորդ՝ հաճախորդները կարող են մեկ փաթեթով միացնել Beeline-ի ֆիքսված ձայնային կապի և ինտերնետի ծառայությունները և դրանց համար վճարել մեկ հաշվով
ու ավելի շահավետ գնով։

«Beeline-ն այժմ Երևանում իրականացնում է ֆիքսված ցանցի արդիականացում, ինչը մեզ թույլ է տալիս հաճախորդներին արդեն առաջարկել ձայնային կապի ավելի բարձր որակ և գերարագ VDSL ինտերնետ՝ մինչև 100 ՄԲ/վրկ․ արագությամբ։ Մեր կորպորատիվ գործընկերներին ուրախ ենք առաջարկել կոնվերգենտ լուծում, որը թույլ կտա օգտվել ոչ աշխարհագրական 060 կոդով տրամադրվող վիրտուալ հեռախոսակայանի և գերարագ ինտերնետի բոլոր առավելություններից՝ շահավետ գնով և վճարման հարմար եղանակով», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Վիրտուալ ԱՀԿ-ն համալիր լուծում է՝ գրասենյակներում հեռախոսակապի արագ կազմակերպման համար` առանց թանկարժեք սարքավորումների և լարերի տեղադրման։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս ստանալ ոչ աշխարհագրական հեռախոսահամար և անսահմանափակ քանակությամբ ներքին համարներ, մշակել միաժամանակ մինչև 100 մուտքային զանգ, կարգավորել ձայնային ողջույնը և զանգերի խելացի բաշխումը` բաժինների, աշխատակիցների կամ տարածաշրջանների միջև։ Վիրտուալ ԱՀԿ-ն թույլ է տալիս նաև վիճակագրություն հավաքել և վերլուծել աշխատակիցների աշխատանքի և գովազգային արշավների արդյունավետությունը։

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին:




Լրահոս