
«Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունները կդադարեցվեն: Այս որոշման նախագիծը Բնապահպանության նախարարությունն այսօր կներկայացնի ՀՀ կառավարությանը: Ըստ ԲՆ-ի` Հայաստանում ներքաղաքական իրավիճակից բխող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել հիմնադրամի կազմում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բնապահպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, առողջապահության ոլորտներում կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներն ու Գեղարքունիքի մարզպետը կնշանակվեն «Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամներ:
Ս.Հ.