Կադաստրի համակարգում այս տարի առնվազն 30 մլն դրամի բենզինի խնայողություն կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այս պաշտոնում նշանակման (2018թ. օգոստոս) առաջին շաբաթներից հանձնարարեց հաշվարկել համակարգի ծառայողական ավտոմեքենաների բենզինի ծախսերը, դրանք հասցնել տրամաբանական նվազագույնի։

2018 թ. նոյեմբեր ամսից համակարգում սկսվեց բենզինի ծախսերի աստիճանական կրճատումը։ Անձամբ Պետրոսյանն իր ծառայողական ավտոմեքենայի բենզինի ծախսն ամսական 100 լիտրով կրճատելու մեկնարկ վերցրեց, և ամիսներ առաջվա 400 լիտրի փոխարեն արդեն մայիս ամսվա համար Կոմիտեի ղեկավարին սպասարկող մեքենայի բենզինը նախատեսվել է 100 լիտր։

Կոմիտեի տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանը հաշվել է, որ կրճատման այս տեմպերով բենզինի ծախսն այս տարի 2018 թվականի համեմատ առնվազն 30 մլն դրամով պակաս է լինելու ամբողջ համակարգում (տե′ս կից գծապատկերը)։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժին




Լրահոս