![](https://armlur.am/wp-content/uploads/2019/05/44254_b.jpg)
Մայիսի 16-ին, ժամը 21:07-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի Շառլ Ազնավուրի փողոցում այրվում է ավտոբուս:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում կայանած «ԿԱՎԶ» մակնիշի ավտոբուսում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին, մարվել` 22:22-ին:
Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: