ELARD ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննություն եզրակացությունը դեռևս չի ներկայացրել, հետևաբար խոսք անգամ չի կարող գնալ եզրակացության արդյունքների դրական կամ բացասական լինելու վերաբերյալ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Փորձաքննության եզրակացությունը կտրամադրվի նախապես հայտարարված ժամկետներում»,- ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, Ամուլսարի հանքի հետագա ահագործման նպատակով նշանակվա փորձաքննության եզրակացության ստացման վերաբերյալ :