ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովի բակում

ԱԺ ղեկավարությունը հոգացել է, որ եվրոպացի գործընկերների ոտքերը չկեղտոտվեն, եւ ծառատունկն իրականացվի փափուկ գորգի վրա:

 

 

ՀԱՐՑ. Աշխատողը, որը սոցիալական վճար կատարող է եւ գտնվում է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունի՞, թե՞ ոչ:

Սիրանույշ Մխիթարյան (35 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ hոդվածի 10-րդ մասի համաձայն` գործատուն` որպես մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից, իր միջոցների հաշվին, հաշվարկում եւ փոխանցում է սոցիալական վճար՝ ամսական 3.000 դրամի չափով, խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչեւ երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են աշխատավարձը, ձեռնարկատիրական եկամուտը, որպես ինքնազբաղված անձ` ստացված եկամուտները:

 

 

 

ՀԱՐՑ. Ամուսնալուծության գործընթացն ի՞նչ ժամկետում է կատարվում, որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Հռիփսիմե Գրիգորյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:
Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ: Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 2017 թվականի դրությամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցված 1000 ամուսնությունների հարաբերությամբ արձանագրվել է ամուսնալուծության 259 դեպք` 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արձանագրված 224-ի համեմատ:Նշենք, որ վերջին 3 տարիների արդյունքների համաձայն` ամուսնալուծությունների թվով Լոռու մարզը զբաղեցնում է սանդղակի առաջին, իսկ Շիրակի մարզը` երկրորդ հորիզոնականը:
Ի դեպ, փորձագետների պնդմամբ` ամուսնալուծությունների պատճառներից է նաեւ այն, որ կանայք սկսել են ավելի շատ գումար վաստակել, քան տղամարդիկ:




Լրահոս