Սպասված նախագիծն արդեն խորհրդարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա ԱԺ քառօրյայի օրակարգ է ընդգրկվելու Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որըմինչ այս լայնորեն քննարկվել է: Այն երեկ վերջապես դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսպես առաջարկվում է բանկերի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 7000-ապատիկի չափով:

Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 350-ապատիկի չափով: Նախատեսվում է առաջիկայում կեստոկոսով նվազեցնել տրամադրվող վարկերի տոկոսադրույքը: Շուրջ 15 տարի գրավատնային ոլորտն օրենսդրական որեւէ փոփոխության չի ենթարկվել: Առաջարկվում է գործող տարեկան բազային 60 հազար դրամ տուրքի փոխարեն սահմանել 6 մլն դրամ, փոխանակման կետերի համար տարեկան բազային տուրքը՝ 3 մլն դրամ:

Նկատենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումներն ԱԺ-ում խոստանում են բավականին թեժ լինել. ի վերջո, այս թեմայով շատ-շատերն են շահագրգիռ:




Լրահոս