Երեւանում 22-ամյա քաղաքացին բարձրացել է գովազդային վահանակի վրա և սպառնացել ցած նետվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 30-ին, ժամը 15:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքի վերգետնյա անցման վրա գտնվող քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին (Ա.Գ., ծնված 1997 թ.) բարձրացել է վերգետնյա անցման վրա գտնվող գովազդային վահանակի վրա և սպառնում է ցած նետվել:

Փրկարարները կանխել են Ա.Գ.-ի ինքնասպանության փորձը, այնուհետև Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:




Լրահոս