
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գառնիկ Պետրոսյանը և Տիգրան Գաբրիելյանը կմասնակցեն Գյուղատնտեսական դաշինքի կողմից կազմակերպված Ֆերմերների կոնգրեսին:
Նախաձեռնության նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ ֆերմերների և ոլորտային պատասխանատուների միջև և հնարավորություն ընձեռել բարձրաձայնել ոլորտի հիմնահարցերը և քննարկել դրանց լուծմանն ուղղված հիմնական ճանապարհներն ու մոտեցումները:
Համաժողովին կմասնակցեն ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող շուրջ վեց տասնյակ ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է մի շարք փոխնախարարների: ArmLur.am-ը հետաքրքրվեց Գառնիկ Պետրոսյանից հնարավոր է այլ պաշտոնի ներկայացվի:
Մանրամասները` տեսանյութում
Սյունէ Համբարձումյան