Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է ջրավազանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին, ժամը 12:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը:

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 




Լրահոս