ԱԻՆ-ի չարաշահումների գործը և ազատումները․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2018 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալչարաշահումների գործովայս օրերին ԱԻՆ-ում պաշտոնից այլ անձինք են ազատվել, եւ դեռ ավելին` հայտնի է դարձել, թե ինչքան գումար է յուրացվել նախարարությունից, խոսքը ոչ ավել, ոչ պակաս մոտ 200 միլիոն դրամի մասին է:

Մասնավորապեսհուլիսի 4-ին գրել էինք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության չարաշահումների մասին տեղեկություններ էին հասել, որ նախարարությունում հրդեհը մարելու փրփուրը վաճառվել է ավտոլվացման կետերին, նախարարության աշխատակիցներին հասանելիք զգեստները նրանց չեն տրվել անվճար, այլ վաճառվել էին:

Ի պատասխան` ԱԱԾ տնօրենը ամիսներ առաջ հայտնել էր, որ գործով նախկին պաշտոնատար անձինք յուրացումներ են արել, ինչի պատճառովէլ կալանավորվել էին: Խոսքը ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանի ուաշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ում քննվող այս քրեական գործիցորոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապեսիրավապահներն այս ընթացքում հարցաքննել են արտակարգ իրավիճակների նախարարության մի շարք աշխատակիցների եւ հարցուփորձ արել, թե ԱԻՆ-ին հատկացված գումարներնինչի վրա են ծախսվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` բացի Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանից, աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանից` քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԱԻՆ-ի ֆինանսական մասով պատասխանատու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` իրավապահ մարմինների կողմից Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացված ստուգումների շրջանակներում աշխատակիցների հարցաքննություննները բերել են այն վերջնական արդյունքին, որ ԱԻՆ-ից անհետացած կամ, այսպես ասած, յուրացված գումարի չափը կազմելէ մոտ 200 միլիոն դրամ:

Եվ ահա, ըստ մեզ հասած լուրերի` այս օրերին նշանակվել է փորձաքննություն, որպեսզի վերջնական հասկանալի լինի, թե վերոնշյալ գումարից որքան է ծախսվել Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացված գործողությունների վրա, որքանը՝ յուրացվել:

Ի դեպ,«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` մեղադրյալները իրավապահներին հայտնել են, որ փորձաքննության վերջնական արդյունքներից հետո իրենք պատրաստ են վերականգնել պետությանը հասցված վնասը:

Սակայն տպավորությունն այնպիսի էր,որ այսքանով ամեն ինչ կավարտվի, սակայն այդպես չէ: Ինչպես հայտնի է` 2018 թվականի հոկտեմբերի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվեց ԱԱԾ գեներալ Ֆելիքս Ցոլակյանը: Վերջինիս նախարար նշանակվելուցհետո համակարգում եւս ազատումներ են եղել: Մասնավորապես, ըստ մեզ հասած լուրերի, երբ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է նախարար, հերթով սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել են նախարարության հաշվապահը, ֆինանսական գծով բաժնի պատասխանատուն:

Նկատենք, որ վերջիններիս պաշտոնից ազատումներն այդքան էլ պատահական չեն եղել: Բանն այն է, որ, նախարարությունում տարածված լուրերի համաձայն, նախարարության հաշվապահն ու ֆինանսական գծով պատասխանատուն նախարարության չարաշահումների մասով հարուցված քրեական գծով հարցաքննվել են եւ ըստ էության առնչություն են ունեցել անհետացած գումարների հետ, ուստի հաշվի առնելով նրանց կապը քրեական գործիհետ` նրանց ասել են, որ լավ կլինի հեռանան՝ ազատման դիմում գրելով:

Քնար Մանուկյան




Լրահոս