ՏԻՄ ընտրություններին ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 23 համայնքերում այսօր` հունիսի 9-ին, տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի 23 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս