Զոհված զինվորի թաղման ժամանակ ժողովուրդն ինքնաբուխ ծափահարություններով ճանապարհեց իր զավակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ  պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է․

«Մեր ժողովրդի վերաբերմունքը յուրահատուկ է իր հերոսների նկատմամբ։ Այսօր նախօրեին զոհված զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ժողովուրդը կրակային համազարկի հետ ինքնաբուխ ծափահարություններով ճանապարհեց իր զավակին»։

Նշենք, որ հունիսի 13-ին, ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում էր ստացել զինծառայող, 1999 թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:




Լրահոս